Գրականություն 01.03

Շարադրություն

«Երանի»

Իմ համար շատ բաներ կան որոնց կարող եմ երնի տալ. օրինակ երանի փոքր տղա լինելով քեռուս նման խոլացի ու հնարամիտ լինեի,  կամ քույրիկիս նման աշխատասեր ու ուշադիր լինեի։ Երանի այն տղաներին ովքեր լավ կռվեծ գիտեն չեն վախենում ու շատ համարձակ են,  բայց չեմ ուզում որ մտածեք թե ես չեմ կարող դառնալ իմ երազած մարդը։ Չե որ այդ ամենն իմ ձեռքում է,  բայց շատ ավելի մեծ երազանք ունեմև կրանի կտամ որ այդ երազանքներս կատարվեն. օրինակ ` շատ կուզենայի որ մեր սիրելի զինվորները ովքեր զոհվեցին պատշպանելով մոր սհմանները զոհվեցին,  սուտ լիներ ու բոլորն էլ ծառայությունից հետո տուն վերադառնային,  կամ մարդը չկորցներ իր հարազատների,  քանի որ նրանց պակադը ոչ ոք չի կարող լրացնել։ Երանի այն բոլոր երեխաներին ովքեր ունեն ծնողներ ու երբեք չեն կարոտում կամ տխրում նրանց պակասից։ Ծնողները միշտ իրենց կողքին են։

Երանիներս շատ են, բայց շատ քչերն են կատարվող։

Հայոց պատմություն 01.03

Մեսրոպ Մաշտոցը և հայոց այբուբենի գյուտը

Հայկական մշակույթը միջնադարում մեծ վերելք ապրեց, դրան նպաստեց հայ գրերի ստեղծումը, գիտությունը եկեղեցին և ճարտարապետությունը։

Երբ հայաստանը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն Աստվածաշունչը կարդում էին Ասորերեն և Հուներեն, իսկ ժողովուրդը ոչինչ չեր հասկանում։ Վռամշապուհ արքայի և կաթքղիկոս Սահակ Պարթևի հովանավորությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեզծեց հայոց գրերը։ Մաշտոցը ծնվել էր 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։Լավ կրթություն է ստանում իսկ հետո Խոսրով չորրորդի արքունիքում անցնում է զինվորական ծառայության։ Նա շատ շատ լավ տիրապետելով մայրենի լեզուներ` հուներեն, ասորերեն և հայերենի միաժամանակ աշխատում է Արքունիքում որպես գրագիր իսկ հետո ցանկություն է հայտնում իրեն նվիրել հագևոր կյանքին։ Նա սկսում է մտածել որ Աստվածաշունչը պետք սոփական գրով գրված լինի։ Նախաքրիստոնեության ժամանակ նույնպես գոյություն են ունեցել հայկական գրերը, բայց ժամանակի հետ անհետացել են։ Խոսքը Մեհենական գրականության մասին է։ Մաշտոցը Գքվթան գավառից ցերադառնում է Վաղարշապատ և իր մտադրության մասին հայտնում կաթողիկոսին ու ստանում նրա հավանությունը։ Արքան նույնպեա գասկանում է որ մեծ անհրաժեշտությում է գիր ունենալը և նրա կարգադրությամբ Մաշտոցը մի շումբ աշակերների հետ ձեռնամուխ է լինում գրերի ստեղծմանը։ 405 թ. Եդեսիայում ավարտին հասցբելով իր գործը Մաշտոցը ստեղծում է հայոց այբուբենը։ Հայերեն  թարգմանված և գրած առաջին նախադասությունը Աստվածաշնչից է։

Մաշտոցին հայոց ազգը շատ մեծ շուքով է դիմավորում,  և նա սկսում ավելի մեծ առաքելությունը` կրթել մանուկներին հայոցլեզուն,  սովորեցնել հայոց այբուբենը։ Հայ նշագրերի գյուտը մեծ նշանակություն քւնեցավ հետագայում ազգի պահպանման և զարգացման համար։ Հազարամյակների պատմություն ունեցող հայոց լեզուն 4-5րդդարերում այնքան կատարյալ էր, որ սկսեցին համաշխարհային գրական և գիտական երկերը թարգմանել հայերենով։ Ըստ Եղիշե պատմագրի հայ լուսավորչական շարժումը ուներ յուրահատուլ նշանաբան «Լավ է աչքով կույր լինել քան մտքով»։

Մաշտոցը տառեր է ստեղծել նաև Վրաստանի համար։ Հիմնվեց առաջին բարձրագույն դպրոցը` Վարդապետարանը,  որտեղ պատրաստվում էին ուսուցիչներ և վարդապետներ։

Դպրոցներ հիմնվեցին Արցախում և Սյունիքում։ Հայոց լեզվով թարգմանվել են այնպիսի գրեր,  որոնց բնորինակները վերացել են ժամանակի ընթացքում,  իսկ Աստվածաշնչի հայերեն թարգմանություն համարվում է թագուհին ամբողջ աշխարհում։

Ոսկեդարան գրականություն

5րդ դարում մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը, որի հիմնասյունն էր Մովսես Խորենացին ով հայերենով գրեց Հայոց Պատմությունը,  որը ընդգրկում էր հայ ժողովրդի հնագույն պատմությունը մինչև 440թիվը։

Ազգը նրան մեծարում էր որպես պատմահայր։ Խորենացու գիրքը երեք մասից էր

1-Հայկ Նահապետից մինչև ք.ա. 6րդ դար հայոց մեծերի հերոսությունների պատմությունը

2-Մեր Նախնիների միջին պատմության շարադրանքն էր

3-Մեր հայերի պատմության ավարտը

Խորենացին գրել էնաև «Աշխարհացույց» որը հետագայում 7րդ դարում շարունակել է Անանիա Շիրակացին։

Կորյուն Վարդապետը գրել է երկ «Վարք Մաշտոցի» որը նվիրված էր իր ուսուցիչ Մաշտոցին։ Նրա լուսավորչական աշխատանքին ու գործունեությանը, ինչպես նաև նրա կյանքին։

Ագաթանգեղոսը գրել է «Հայոց պատմություն» որտեղ պատմում է Սուրբ Գրիգոր և Տրդատ Մեծ էագավորի կյանքի ու գործերի մասին, երբ նրանքընդունել են քրիստոնեությունը։

5րդ դարի պատմագրերից էր Եղիշեն, Դավիթ Անհաղթը, Եզնիկ Կողբացին Ղազար Փարպեցին,

7րդ ում Մովսես Կաղանդատվեցին, Անանիա Շիրակացին, ում կազմած թվաբանությունը աշխարհի յնագույն դասագրքերից է։

8րդ դարում Պատմիչ Ղևոնդը

Հայոց պատմություն 26. 02

Հայ ժողովրդի պայքարը գերիշխանության դեմ

701թ. Աղվանքի և Վիրքի տարածքները միավորվելով նոր վարչական միավոր դարձան, որը կոչվեց Արմինիա իսկ կենտրոնը դարձավ Դվինը։ Բագրատունիները դարձան այս տիրության ղեկավարբերը, որոնք մեծ հարգանք էին վայելում ժողովրդի մեջ։  703 թ. տեղի ունեցավ ապստամբություն որի ղեկավարն էր Սմբատ Բագրագունին։

Նախարարների ժողովը որոշում է Բյուզանդիայից օգնություն խնդրել, բայց դեպքերը ուրից ընթացք են ստանում։ Հանդիպելով արաբական 5000ոց զորքին հայոց բանակը իր 2000անոց զորքով ջաղջախում է նրանց,  մնացած զորքն էլ փաղչելով խողդվում են Արաքի ջրում։

705թ.ին Արաբները խաբեությամբ զինաթափում են հայոց բանակին իսկ նախարարներին փակելով եկեղեցում այրում են։ Այդ ժամանակահատվածը պատմության մեջ հիշվում է որպես կրակի տարի։

774-775թ. բռնկվում է մեծ ապստամբություն։ Ղեկավարում է Արտավազդ Մամիկոնյանը ւսկ հետագայում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա պարտության է մատնում արաբներին հիմնվելով Արտագես ամրոցում։ Ունենալով արդեն 5000ոց բանակ նա կարողանում է գրավել Կարինը, բայց շուտով խալիֆը ուղարկում է շատ մեծ զորք հայերի դեմ և անվաասար պատերազմում հաղթում են արաբները։

Հայաստանի ինքնավարության վերականգնումը

9րդ դարում խալիֆայեւթյան թուլացման պատճառով երկրում նորից սկսում է հզորանալ Բագրագունի, Արծրունի, Սյունիքի և Արցախի իշխանությունները։ Առավել ազդեցիկ է դառնում Բագրատունիների տոհմը։

804 թ. Աշոտ Բագրատունին պաշտոնապես ճանաչվում է հայոց իշխան, նրա նստվայրն է դառնում Բագաևան վերդաքաղաքը։

Սմբատ Բագրատունին դառնում է հայոց սպարապետը։

850թ. Աշոտ Արծրունու հետ Սմբատ Բագրատունին Տարոնը  ազատեց արաբներից։

851թ. Հայաստան են ներխուժում արաբական զորքերը, նրանց հրամանատար Յուսուֆը խաբեությամբ ձերբակալում է և ուղարկում է խալիֆայության բոլոր օշխաններին, բայց Բագրատի որդիներ` Աշոտն ու Դավիթը, և Հովնան Խութեցու գլխավորած սասունցիների ջոկատը Տարոնում հարձակվում են և ոչնչացնում են զավթիչներին։ Յուսուֆը փախնում է ու թաքնվում սուրբ Փրկիչ եկեղեցում։ Սասուները գտնում ու մահապատժի են ենթարկում նրան։

852թ. խալիֆը հայերի դեմ է ուղարկում Բուղա կոչված մի վարձկանի որը հայտնի էր իր դաժանությամբ,  բայց հայերը դուրս գալով նրա 15000 զորքի դեմ ընդհամենը 900 զինվորով հաղթում են ճակատամարտը։  Արաբները սարսափահար փախչում են։

850-855թթ. հայոց ազատագրական ապստամբեւթյունը թուլացրեց արաբների տիրապետությունը հայաստանում։ Սմբատ Սպարապետի որդին Աշոտ Բագրատունին 855ին թ. ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ։ Իսկ 862թ. հայոց իշխանյաց իշխանը ով երկիրն իշխեց որպես անկախ տիրակալ։

 

Համաշխարհային Պատմություն 01. 03

Ավատատիրական հասարակություն

Հողի սեփականատերն առաջ միայն թագավորն էր, պետական և զինվորական ծառայության դիմաց թագավորը հողեր էր բաժանում նրանց։ Հողերի բաժանման այս ձևը կոչվում էր ավատ, այստեղից էլ առաջացել է ավատատիրություն անվանումը։  Հող բաժանողը կոչվել է սինյոր, իսկ ստացողը` վասալ։ Խոշոր ավատատերեր են եղել դուքսերը, կոմսերը, բարոնները։ Ավատատիրությունը եղել է ժառանգական։ Եկեղեցին նույնպես համարվել է ավատատեր։

Աստիճանակարգություն

Պետության գլխավորը թագավորն էր, նրանից ներքև վասալներն ու դուքսերը, հետո կոմսերը-բարոնները-ասպետները։

Միջնադարեւմ տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն էր, գյուղացին պարտավոր էր աշխատել ավատատիրոջ համար,  կամ հարկ վճարել ստացված բերքից։

Գյուղական բնակչության կյանքի հիմնական ձևը համայնքն էր։ Ավատատերը իրավունք չուներ մահապատժի ենթարկել գյուղացիներին։ Միջնադարում վերռլք ապրեց հատկապես առևտուրն ու արհեսները,  ինչը նպաստեց նոր քաղաքների առաջացմանը և հների աճին։

Քաղաքների միևնույն մասնագիտության արհեստավորները միավորվում էին և ստեղծում էին համքարություններ։ Դրա անդամ կարող էին լինել միայն վարպետները։ Առևտրականներն էլ նույն էին անում, որը կոչվեց գիլդա, այսինքն առևտրամիություն։

Խաչակրաց շարժումը

1095 թվականին Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս երկրորդ պապը հավատացյալներին կոչ է անում արշավել դեպի Երուսաղեմ և փրկել Քրիստոսի գերեզմանը անհավատներից, եկեղեցին էլ իր հերթին ցանկանում էր իր իշխաբությունը հաստատել արևելքի եկեղեցիների վրա։

1096թվականին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։

Դեկտեմբերին Կոստանդինապոլիս հասան ասպետական ջոկատները և շարոյնակեցին երթը դեպի սուրբ երկիր։

Կիլիկիաով անցնելիս նրանց մեծ օգնություն են ցույց տալիս տեղի հայերը։ 1099 թվականին նրանք գրավեցին երուսաղեմը։ Հետագայում խաչակիրների դրությունը ծնրանում է երբ Եգիպտոսի իշխանության գլուխն է կանգնում Սալահադ-Դինը։ Նրա պապը ծնված է լինում հայաստանում, նա դառնում է Եգիպտոսի տիրակալը և որոշում է խաչակիրներից հետ գրավել Երուսաղեմը։ 1187 թվականին նա հասավ իր նպատակին։ Այդ լուրը ցնծեց ողջ քրիստոնեական Եվրոպան և նրանք որոշեցին միավորվել և պատրաստվել նոր արշավանքի։ Գերմանիայից Ֆրիդրիխ առաջինը, Ֆրանսիայից Ֆիլիպ երկրորդը, Անգլիաից Ռիչարդ առաջին առյուծասիրտը 1189 թվականին միացորվելով սկսում են արշավանքը Եգիպտոսի դեմ։ Ֆրիդրիխ առաջինը Կիլիկիայում գետն անցնելուց խողդվում է։

Ֆիլիպ երկրորդը գրավում է Ակկա քաղաքը, որը հետագայում դառնում է երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը։

Ֆիլիպ երկրորդը վերադառնում է Ֆրանսիա։ Ռիչարդը Սալադի-Դինի հետ 1192 թվականին կնքում է հաշտության պայմանագիր։

1291 թվականին մուսուլմանները գրավեցին Ակկան և այսպես ավարտվեց խաչակիրների արշավանքը։

Այդ արշավանքները թողեցին նաև դրական հետևանքներ։ Եվրոպացիները մոտիկից ծանոթացան արևելյն մշակույթին և յուրացրեցին նրանց արժեքները։